Նախկին պատգամավորի կրակոցի գործով. քրեական գործն ունեցավ իր ավարտըArmlur.am-ը գրում է․

2014 թվականի օգոստոսի 29-ի գիշերը Խանջյան-Թումանյան փողոցի խաչմերուկում ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Արսեն Ավագյանը, ով առավել հայտնի է Տուգո մականունով, կրակել էր 51-ամյա Սուրեն Իսահակյանի ուղղությամբ: Եվ, ահա, շուրջ երկու տարի նախկին պատգամավորի մասնակցությամբ կրակոցի գործով հարուցված քրեական գործը ունեցավ իր ավարտը:

Հիշեցնենք, որ դեպքը տեղի էր ունեցել ժամը 20.20-ի սահմաններում: Ծնկի շրջանում հրազենային վնասվածք ստացած Սուրեն Իսահակյանը տեղափոխվել էր «Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոց, որտեղ ասել էր, թե Խանջյան-Թումանյան փողոցների խաչմերուկում պատահական ավտոմեքենայից կրակել են իր ոտքին: Ավելի ուշ պարզվել էր, որ Սուրենին իր «Բերետա BER-237755» տիպի 9 մմ տրամաչափի ատրճանակից կրակել էր 53-ամյա Արսեն Ավագյանը:

Տեղեկացնենք, որ կրակոցների հեղինակ Արսեն Ավագյանը եղել Է Ազգային ժողովի նախկին պատգամավոր, ԲՀԿ խմբակցության անդամ, ինչպես նաեւ հանդիսանում Է «Աստաֆյան զվարճանքների կենտրոն» ՓԲԸ-ի նախագահ: Նշենք, որ մինչ ՓԲԸ-ի նախագահ լինելը, Արսեն Ավագյանը «Աստաֆյան» կոոպերատիվում աշխատել էր որպես առաքիչ եւ միայն 2007թ. էր կարողացել լիարժեք տիրանալ նույն այդ «Աստաֆյան» ՓԲԸ-ին՝ ընտրվելով ընկերության նախագահ: Իսկ ի՞նչն էր եղել կրակոցների պատճառը: 

Շարունակությունն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել