«Ալիք մեդիա» տեղեկատվական հարթակի գլխավոր խմբագիր, փորձագետ Արսեն Խառատյանի գնահատմամբ՝ Հայաստանի արտաքին քաղաքականության մի շարք կարևոր ուղղություններով բավական ձախողումներ կան: Tert.am-ի հետ զրույցում նա նկատեց, թե դիվանագիտությունն ավելի շատ տարվում է տեղի ունեցած խնդիրների հետևից գնալու, քան պրոակտիվ լուծումներ գտնելու ուղղությամբ:
Խառատյանի խոսքով՝ մի շարք ուղղություններով Հայաստանը շատ կաշկանդված է որոշում կայացնում, ինչպես օրինակ, միջազգային շատ հարթակներում տարբեր բանաձևերի ժամանակ ՌԴ-ի օգտին քվեարկելով: «Մանևրելու քիչ տեղ է մնում, որպեսզի կարողանանք ասել, թե ինչ կարող ենք անել: Եթե նույն Աբխազիայի և Օսեթիայի հարցով ՌԴ-ն մի հարց ցանկանա անցկացնել և մեզ ճնշի, ի՞նչ պետք է անենք »,-հարցրեց նա:
Խառատյանն առաջնային խնդիր է համարում այն, որ երիտասարդ դիվանագիտական կադրերը բոլոր խնդիրները դիտարկեն Հայաստանի սուվերենության դիրքերից: «Նրանք անընդհատ կաշկանդված չպետք է լինեն թե մեծ ախպերն ինչ կասի: Իհարկե, շատ հաճախ լարախաղացի գործ է դառնում ՀՀ-ի նման երկրի համար դիվանագիտությունը, բայց նման մտածողությունը և մենթալիտետի փոփոխությունն, իմ կարծիքով, Հայաստանն ունի: Դիվանագետները ոչ թե ՌԴ-ի կամ այլ երկրի դիտանկյունից պետք է նայեն, այլ հենց ուղիղ ՀՀ-ի շահերի դիրքերից և դրա մասին բարձրաձայնեն՝ չվախենան դա հռչակելուց, հայտարարելուց: Բայց արդյունքում մենք ստորադասում ենք ՀՀ-ի շահը և դառնում «ֆոստպոստ» կոչվածը, որը կցորդ է դառնում եղած շահային խմբերին»,-ասաց նա:
Խոսելով ղարաբաղյան խնդրից, նա նշեց, թե կարգավորման հարցում կա՛մ բավարար չի արվում, կա՛մ էլ ուղղակի չի տեսնում, թե ինչ-որ բան արվում է: «Նոր օրակարգ պետք է ձևավորել, նախկին հռետորաբանությունները լսելի չեն այլևս և պետք է բավական նոր մտածված, համակարգված ու թիրախավորված աշխատանք տանել: Ձևակերպումների մոտեցման փոփոխությունների խնդիր պետք է դնել: Այն գործընթացը, որը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում է լինում, մեծ հաշվով Կազանից հետո ոչ մի առաջընթաց չի գրանցել: Մենք ագրեսիվ ռազմական փուլերում ենք լինում պարբերաբար և մեր դիվանագիտական կազմը բավական անելիք ունի, այստեղ կարելի է կրեատիվ մոտեցումներ ունենալ, պետք է հստակ ձևակերպված միջազգային տարբեր կառույցներում և երկկողմ հարաբերություններում անընդհատ դնեն մոնիթորինգային թիմերի առկայությունը շփման գծում, սահմանում և այլ տեղերում, գոնե ակնհայտ դառնա, թե ագրեսիվ վարքագիծը, որ կողմից է գալիս և արձանագրվի այն»,-ասաց նա:
Իրանի հարցում, ըստ նրա, բացվող հնարավորությունը Հայաստանի համար ակնհայտ է: «Բայց կարևոր ոլորտներում այնքան շատ ենք կապված Ռուսաստանի քաղաքական ձեռքից, որ ենթադրում եմ, որ շատ հարցերում բանակցողը մենք չենք: Այն խոշոր ոլորտները, որ Հայաստանի համար կան, այնքան շատ են մեր վերահսկողությունից դուրս, որ դիվանագիտությունը մանևրելու հնարավորություն չունի»,-նկատեց նա:
Վրաստանի հետ համեմատությունն, ըստ Արսեն Խառատյանի, տեղին չէ, քանի որ, եթե մեր պարագայում խոսք է լինում մանևրելու կամ դիրքորոշումն այս կամ այն կերպ պահելու, Վրաստանի դեպքում պաշտոնապես հայտարարվել է՝ գնում են դեպի արևմտյան ինտեգրացիա, որի համար որոշակի գին են վճարել:
«Որ իրենք կարողանում են ավելի շատ Վրաստանի դիրքերից բանակցել տարբեր խմբերի հետ, նաև պայմանավորված է նրանով, որ կարողացել են այս կամ այն չափով դիվերսիֆիկացիա անել, ինչը, սակայն, իմ կարծիքով միանշանակ չէ։ Վրաստանն էլ իմ կարծիքով անհամաչափորեն կախված է Ադրբեջանից և Թուրքիայից և իր շահերից ելնելով որոշումներ կայացնելուց առաջ ստիպված է լինում հաշվի առնել այդ երկրների շահերը, որոնք ունեն տնտեսական և այլ լծակներ, որոնք կարողանում են ազդել Վրաստանի արտաքին քաղաքականությանը: Այնպես որ, միանշանակ չէի ասի, որ մենք շատ նախանձելու բան ունենք մեր հարևան երկրներից և որևէ մեկի արտաքին քաղաքականությունից: Այլ բան է, որ հաճախ տեսնում եմ, երբ մեր դիվանագետը ՀՀ-ի շահերն իր ներսում, մտքում կարող է նույնիսկ ենթագիտակցորեն ստորադասել մեծ եղբոր շահերին»,-եզրափակեց նա:

Նյութի աղբյուր՝ http://www.tert.am/am/news/2016/03/27/xaratyan/1975362
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել