«Ժողովուրդ»-ը շարունակում է ներկայացնել ընթացիկ տարվա համար պետական կառավարման մարմինների կողմից իրականացված գնումները: Այսօր անդրադարձել ենք ՀՀ Վայոց ձորի եւ Արագածոտնի մարզպետարանների կատարած գնումներին եւ պարզել, որ այս կառույցները եւս բենզինի գնման գործընթացում զգալի գերավճարներ են կատարել:
«Ժողովուրդ»-ը պաշտոնական փաստաթղթերից տեղեկացավ, որ Վայոց ձորի մարզպետարանը ընթացիկ տարվա համար գնել է ավելի քան 16.5 տոննա ռեգուլյար տեսակի բենզին, որի դիմաց վճարել է մոտ 7 մլն 200 հազար դրամ: Ինչպես մյուս պետական կառույցները, այնպես էլ Վայոց ձորի մարզպետարանը բենզինը գնել է թանկ գնով՝ 1 լիտրը 430-ով: Մինչդեռ տեւական ժամանակ է, ինչ բենզինի մեկ լիտրը ՀՀ բենզալցակայաններում վաճառվում է 380-390 դրամով: Իսկ ավտոմեքենայի շարժիչի կիսասինթետիկ յուղի համար հատկացվել է 200 հազար դրամ, սինթետիկ յուղի համար՝ 300 հազար դրամ: Ավտոմեքենաների պահպանման ծառայությունների համար հատկացվել է 1 մլն 512 հազար դրամ:
Իսկ մեքենաների ապահովագրական ծառայությունները արժեցել են 320 հազար դրամ: Ինչու է Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմը 430 դրամով գնել մեկ լիտր բենզինը, այն դեպքում, երբ այն վաճառվում է 380 դրամով: Մեր այս հարցին ի պատասխան՝ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանն ասաց. «Մրցույթ է հայտարարվել, ով հաղթել է, հենց այդ ընկերությունից էլ գնվել է բենզինը: Այդ բենզինի գնումը կատարվել է այն շրջանում, երբ բենզինի գներն ավելի թանկ էին: Այդ պահի դրությամբ, երբ մենք կատարել ենք գնումը, բավականին գումար է տնտեսվել: Օրինակ՝ մարզպետարանը փետրվարի 10-ին է բենզին գնել եւ մեկ լիտրի դիմաց վճարել է 330 դրամ»: Ըստ Վայոց ձորի մարզպետի՝ բենզինի գնման գործընթացում մարզպետարանի աշխատակազմը տնտեսել է ավելի քան 1.5 մլն դրամ»:
Շարունակությունն՝ այստեղ
Ի դեպ, Վայոց ձորի մարզպետարանն ունի 6 ծառայողական մեքենա: Ըստ հաշվարկների՝ յուրաքանչյուր ծառայողական մեքենայի օրական հատկացվում է մոտ 13 լիտր բենզին, որը բավարար է 120-150 կմ վարելու համար: Արդյոք մարզային պաշտոնյաներն օրական այդքան ճանապարհ կտրում են. այս հարցի բացասական պատասխանը, կարծում ենք, ակնհայտ է:
Նյութի աղբյուր՝ http://armlur.am/506369/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



