Ահա և մոտենում է ապրիլ ամիսը և ձեզ ենք ներկայացնումանցնող ձմռան ընթացքում տեղի ունեցած տրանսֆերային վերջին նորությունները:
Եվ այսպես ըստ մեր ունեցած հավանականությունների Պրեմիեր Լիգայի բազմակի չեմպիոն ՀՀԿ կազմը գալիք ամառ կհամալրվի ԲՀԿ վինգեր Վահան Բաբայանով: Բաբայանը աչքի է ընկնում եզրային սուր անոցումներով ու լավ է խաղում գլխով: Նշենք որ չնայած երիտասարդ տարիքին,այս խաղացողը բավականին փորձառու է և հասցրել է հանդես գալ պրեմիեր լիգայի ու 1-ին լիգայի բազմաթիվ թիմերում: ( << Հանրապետություն, ՄԻԱԿ, ԲՀԿ>> ) խմբ.
Անցյալ գումարման փոխչեմպիոն ԲՀԿ-ն սպառնում է մյուս տարի չհայտնվել Պրեմիեր Լիգայում: Թիմից հեռացան մեգաաստղերը,իսկ թիմը զրկվել է հովանավորից: Շշուկներ կա,որ խաղացողները մի քանի ամիս աշխատավարձ չեն ստացել: ԲՀԿ գլախավոր մարզիչ Նաիրա Զոհրաբյանը սակայն լավատես է և կարծում է որ իր թիմը գալիք մրցաշրջանում դեռ կասի իր խոսքը,որը գործ էր:
ՀՅԴ ճամբարում արշալույսները կարծես խաղաղ են: Թիմը Վերամիավորվել է ՀՀԿ -ի հետ և հետայսու կկրի ՀՀԴ անվանումը: Երկրպագուները հատկապես փափագում են տեսնել թե ինչպես են արդյոք միմյանց հետ համագործակցելու Արմեն Ռոստոմյանն ու Հրայր Թովմասյանը: Արդյոք նրանք իրար ձեռք կսեղմեն...
Նշենք նաև,որ փայլուն մարզավիճակ է ձեռք բերել ՀՀԿ կենտրոնական պաշտպան Արմեն Աշոտյանը: Թիմի գլխավոր մարզիչ Սերժ Ալեքս Ֆերգյուսոնը ինչպես գիտենք մտադիր է գալիք տարում թիմի կազմում լուրջ մարտավարական վերափոխումներ կատարել և եթե Աշոտյանը մինչ այս խաղում էր պաշտպանի դիրքում,նոր մարտավարությամբ նա հանդես է գալու հենակետայինի դիրքում և կատարելու է սև աշխատանքը թիմում:
Հետևեք լրահոսին,այսօր՝ այսքանը:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/narek.adamyan.7/posts/898719793572386?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել