Elq.am-ը գրում է.
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով ձերբակալվել է Լոռու մարզի 29-ամյա բնակիչը՝ փաստացի ամուսնական հարաբերությունների մեջ գտնվող կնոջն ապօրինի ազատությունից զրկելու և հոգեկան ու ֆիզիկական տառապանք պատճառելու կասկածանքով։ 2016 թվականի փետրվարի 29-ին ՀՀ ոստիկանության Ստեփանավանի բաժնում որոշում է կայացվել՝ Ստեփանավան քաղաքի 29-ամյա բնակչի կողմից կնոջը ծեծի ենթարկելու կապակցությամբ նախապատրաստված նյութերով քրեական գործ հարուցելը մերժելու մասին՝ հանցակազմի բացակայության հիմքով:
Լոռու մարզի դատախազությունը մարտի 9-ին վերացրել է քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշումը, հարուցել քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 133-րդ հոդվածի 1-ին մասով (ազատությունից ապօրինի զրկելը) և նախաքննություն կատարելու համար քրեական գործն ուղարկել ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ