Պեսկովի հայտարարությունը բավական բարդ իրավիճակ է ստեղծում Բաքվի համար...Ռուս-թուրքական հարաբերությունների վատթարացումից ի վեր պաշտոնական Բաքուն փորձում էր և՛ լողալ,և՛ սողալ՝գերադասելով չպաշտպանել կողմերից որևէ մեկին՝միևնույն ժամանակ փորձելով ստանձնել միջնորդի դերը Մոսկվայի և Անկարայի միջև...Ալիևին ոնց որ թե հաջողվել էր Էրդողանին համոզել,որ իր կողմից Անկարային միանշանակ չպաշտպանելու դեպքում չնեղանալ Բաքվից,քանի որ վերջինս ավելի կարևոր դերակատարություն է ստանձնել՝բարիշեցնել Պուտինին ու Էրդողանին...Սակայն Պեսկովն իր այս հայտարարությունով ամեն ինչ ջուրը լցրեց...Սրանից հետո Իլհամ Ալիևին դժվար կլինի Էրդողանին բացատրել,թե ինչու Բաքուն ընտրություն չի կատարում Մոսկվայի և Անկարայի միջև...Իսկ Թուրքիայի ֆաշիստ նախագահը բավական զոհողությունների է գնացել ապշերոնյան սուլթանի համար.հայ-թուրքական հարաբերությունների ձախողման գլխավոր պատճառը հենց Բաքուն էր,ում չվիրավորելու համար էլ Անկարան չվավերացրեց 2009 թ-ին ստորագրած հայ-թուրքական արձագանգրությունները...Պեսկովն այս հարցում ի չիք դարձրեց Բաքվի մանևրելու հնարավորությունները...Մոսկվային պաշտպանելու դեպքում՝Էրդողանը կնեղանա,իսկ Անկարային պաշտպանելու դեպքում՝Պուտինը կպատժի...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/gagik.hambaryan/posts/998572136893402
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



