«Բանից պարզվում է՝ Դուքենդո միջազգային ֆեդերացիայի նախագահ Գոռ Վարդանյանը ֆեդերացիայի կողմից Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին է շնորհել պատվավոր սև գոտի երրորդ աստիճան։
«ՉԻ» - Պատվավոր սև գոտին, իհարկե, պայմանական կոչում է, բայց ամեն դեպքում՝ պետք կգա։ Եթե, օրինակ, կռվի մեջ հայտնվես, կարելի է դիմացինին պայմանական նոկաուտի ենթարկել։ Եվ ընդհանրապես ճիշտ կլիներ, եթե այս սկզբունքը կիրառվեր բոլոր ոլորտներում։ Օրինակ՝ ծանրամարտի, բռնցքամարտի կամ ձյուդոյի առաջնություններից առաջ կարելի է տարբեր պաշտոնյաների պատվավոր չեմպիոնի կոչում շնորհել, իսկ առաջնությունների մասնակիցները թող պայքարեն երկրորդ տեղի համար։ Վերջին հաշվով՝ եթե կան պատվավոր դոկտոր-պրոֆեսորներ, պատվավոր երկրապահներ և այլն, ինչո՞ւ չլինեն նաև պատվավոր չեմպիոններ»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։