«Գորիսի ոստիկանապետի կողմից ծեծի ենթարկված Արթուր Գևորգյանի գործը, ինչպես հայտնի է, Հատուկ քննչական ծառայության վարույթում է։ Հենց այսպես էլ պետք է լիներ, քանի որ ծեծկռտուքի մասնակիցներն ու գործով անցնող վկաները պաշտոնյաներ են։ «ՉԻ»–ն երեկ նոր մանրամասննր իմացավ ՀՔԾ վարույթում գտնվող այս գործից։ Մեր տեղեկություններով՝ միջադեպի մասնակիցներից որոշները եղել են թմրադեղերի ացդեցաթյան տակ։ Դա հաստատվել է նաև փորձաքննությամբ։ Խոսքը ոչ թե ոստիկանապետի «թիմի», այլ «հակառակորդ կողմի» ներկայացուցիչների մասին է։
Հիշեցնենք, որ մարտի 8-ին Գորիսի ոստիկանապետ Գևորգ Ազիզյանը, ինչպես   նաև   մարզի   իրավապահ   կառույցի ղեկավարները, մասնակցել են ծեծկռտուքի, որն արձանագրել են «Դիանա» ռեստորանային համալիրը վերահսկող տեսախցիկները»,–գրում է թերթը։


Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել