Գալիք Ազգային ժողովի ընտրություններում ՀՀԿ-ն իր ընտրական ցուցակներում ընդգրկել է մի շարք գործարարների: Օրինակ` Ս. Ալեքսանյանին, Սասի Արտակին, Բելաջիոյի Գրիշին, Քեթրին ընկերության տնօրենին, ՄԱՊ ընկերության ղեկավարին, Եվրոստանի Մանվելին, Հրանտ Վարդանյանի որդի`Միքայել Վարդանյանին, հրատարակչական բիզնեսի գործիչ Վրեժ Մարկոսյանին, նաև Ղափանի պղնձամոլիբդենային կոմբինատի ղեկավար Մաքսիմ Հակոբյանի որդուն՝ Վահե Հակոբյանին: Այն դեպքում, երբ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ գործարարները Ազգային ժողով չեն մտնի: Նրանք գործարարներ են, նրանք առաջին հերթին կմտածեն իրենց բիզնեսների մասին, հետո նոր միայն ժողովրդի մասին: Բայց դա էլ հարց է, հերթը կհասնի ժողովրդին, որ մտածեն, թե՞ ոչ: Պարզ է, եթե նրանք դառնան պատգամավոր, ուրեմն կփորձեն այնպիսի օրենքներ ընդունել, որ զարկ տան իրենց բիզնեսին ու ավելի բարգավաճեն իրենց բիզնեսը: Գնալով ամեն ընտրությունից ընտրություն ավելի են շատանում գործարարները ազգային ժողովում, գոնե ընդհակառակը տեղի ունենա: ՀՀԿ-ն փորձում է նաև այլ մասնագիտությունների տեր մարդկաց առաջադրել համամասնականով, որպեսզի մեղմի ստեղծված դրությունը:
ՀԻՇԵՆՔ, ՈՐ ՔՎԵՆ ՈՒԺ Է:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/daniel.petrosyan/posts/315020491895002
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել