Ես դեռ կսպասեմ հաջորդ ընկերական հանդիպմանը՝ գլխավոր մարզչի պաշտոնում Վարուժան Սուքիասյանի երկրորդ փորձի մասին ավելի որոշակի կարծիք կազմելու համար: Համենայն դեպս խաղային կարգապահություն կարծես թե կար: Ճիշտ է, մրցակիցը չափազանց ցածր տեմպ էր վերցրել, բայց մի քանի անգամ լրջորեն սպառնացին մեր դարպասին:
Անվտանգության առումով էլի խնդիր ունենք, որովհետև «ֆայերով» երկրպագուի «բողոքի մուտքը» խաղադաշտ, ինչի մասին ասես կարող է խոսել, միայն ոչ՝ անվտանգության: Ոստիկանությունը՝ ՖԱՖ-ից թմբուկի փայտիկներ կամ պաստառներ վերցնելու գործում գուցե առաջադիմել է, բայց, այ, հիշյալ միջադեպը կանխել չկարողացան: Ուրեմն, ինչ-որ բան պետք է իրենց աշխատանքի մեջ փոխեն:
Փոխվելու համար վաղուց հասունացել է նաև ՀՖՖ ղեկավարությունը:
Կարծում եմ, նաև հեռուստամեկնաբանությունը: Մենք պարզ լսում ենք, որ մարդիկ վանկարկում են «Ֆուտբոլ ենք ուզում», մեկնաբանն ասում է, թե վանկարկում են՝ «Հայաստան, հուպ տուր»:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել