Obama CongressAraratnews.am-ը գրում է.

ՀՀ արտաքին գործերի նախարարությունն ԱՄՆ գործընկերների հետ կքննարկի ՏՏ ոլորտի հայկական ընկերությունների ներկայացուցիչներին Միացյալ Նահանգներ մուտքի վիզա չտրամադրելու հարցը:Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը նշված խնդրով ՀՀ վարչապետին դիմեց ԻՏՁՄ համագումարի ժամանակ: Ըստ Վարդանյանի՝ ԱՄն դեսպանության նոր հյուպատոսը չի տրամադրում մուտքի վիզա:«Հայկական ընկերությունների հիմնական գործընկերներն ամերիկյան ընկերություններն են: Հայաստանի ՏՏ ոլորտի արտադրանքի մեծ մասն արտահանվում է հենց Միացյալ Նահանգներ, սակայն նոր հյուպատոսը տարբեր պատճառներով չի տալիս ԱՄՆ-ի մուտքի վիզա:

 Անչափ կարևոր է, որպեսզի գործընկերները հետագա համագործակցությունը քննարկեն հանդիպումների ժամանակ: Անհասկանալի է ԱՄն դեսպանության նման վարքագիծը»,- ասաց Վարդանյանը: Լրագրողների հետ զրույցում Հովիկ Աբրահամյանն ասաց, որ հարցն անպայման քննարկելու են: Կհանձնարարվի ՀՀ արտաքին գործերի նախարարությանը, որպեսզի հարցը քննարկի գործընկերների հետ: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել