Barometer.am-ը գրում է.
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն աշխատանքային այցով մեկնել է Վաշինգտոն, որտեղ մարտի 25-ին կհանդիպի Դաշնակցության Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի ներկայացուցիչների հետ: Հաջորդ օրը, մարտի 26-ին Վաշինգտոնում Հայաստանի Հանրապետության դեսպանատանը նախարարը կհանդիպի Ամերիկայի հայկական համագումարի անդամներ Բրայան Արդունիի, Դանիել Քուշանջյանի և այլոց հետ:
Նույն օրը տեղի կունենա հանդիպում ՀՅԴ և կից կառույցների ներկայացուցիչների հետ: Վաշինգտոնում ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը կայցելի Սբ. Խաչ եկեղեցի, կհանդիպի առաջնորդի հետ: Մարտի 27-ին նախարարը կայցելի Սբ. Մարիամ Աստվածածին եկեղեցի, կմասնակցի Սբ. Զատիկի պատարագին, կհանդիպի հայ համայնքի հետ:
Նյութի աղբյուր՝ http://www.barometer.am/news/top-news/20160325/15584/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



