Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում շարունակվում է այսօր ձեռնարկված հատուկ գործողությունն՝ ընդդեմ ահաբեկիչների։ Քաղաքի թաղամասերից մեկը շրջափակված է հատուկ նշանակության զորքերով, ու հաղորդվում է, որ լսվում են պայթյուններ։ Հաղորդվում է նաև, որ չեզոքացվել է ծայրահեղական հայացքներով մի քաղաքացի։ Գործողությունը շարունակվում է։ Հավանաբար երկու օրվա օպերատիվ աշխատանքների արդյունքում հայտնաբերվել են ահաբեկչական օղակի այլ անդամներ ու թաքստոցներ, որոնց դեմ էլ իրականցվում է գործողությունը։ Մյուս ցավոտ հարվածն ԻՊ-ին հասցրել է Դաշնակիցների օդուժը՝ սիրիական Ռաքքա քաղաքում։ Մասնավորապես հաղորդվում է, որ ոչնչացվել է ԻՊ հրամկազմի 2-րդ դեմքը՝ Հաջի Իմամը, ով հայտնի է նաև որպես Աբդ ալ-Ռահման Մուստաֆա ալ Կադուլ։ Վերջինիս համար դեռ 2007 թվականին նշանակվել էր 7 միլիոն դոլար գլխագին։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել