Բրյուսելի Սկարբեկ արվարձանում մետրոյի կայարանի մոտ անցկացվող ոստիկանական գործողության ընթացքում մեկ մարդ է չեզոքացվել:
Այդ մասին հաղորդել է RTBF հեռուստաալիքը:
Բելգիայի ոստիկանությունը այսօր նոր ոստիկանական գործողություն է անցկացրել Բրյուսելի Սկարբեկ արվարձանում, որտեղից երեքշաբթի օրը տաքսիստը օդանավակայան է տեղափոխել մահապարտ ահաբեկիչներին:
RTBF բելգիական հանրային հեռուստառադիոընկերության տեղեկություններով՝ ոստիկանական հատուկ ստորաբաժանումը ներխուժել է արվարձանում գտնվող բնակելի տուն: Ականատեսների տվյալներով՝ գործողության ամենասկզբում պայթյուն է հնչել, լսվել են կրակոցներ: Դեպքի վայրում աշխատում են նաև ականազերծման ծառայությունները:
Հաղորդվում է, որ ոստիկանությունը և ռազմական բեռնատարներն արգելափակել են թաղամասը:
VRT հեռուստաալիքը հայտնում է նաև, որ ոստիկանությունը նոր հատուկ գործողություն է իրականացնում Բրյուսելի Կապիտալ թաղամասում (քաղաքի կենտրոն):
Նյութի աղբյուր՝ http://www.tert.am/am/news/2016/03/25/belgium/1973925
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



