Tert.am-ը գրում է. 
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, այսօր լրագրողների հետ զրույցում պատասխանելով հարցին, թե արդյո՞ք Հայաստանում սպառողի համար գազի գինը կէժանանա, ասաց, որ դա պարզ կլինի քննարկումների արդյունքում։
 
«Որ գազի գինը նվազելու է, դա փաստ է, բայց թե ինչքանո՞վ, դա քննարկումների արդյունքում կճշտվի»,- ասաց նա:
 
Վարչապետն ասաց, որ ՀՀ նախագահի Մոսկվա կատարած այցի ժամանակ այդ հարցը քննարկվել է ՌԴ նախագահի հետ, և այսօր գերատեսչություններին կա հանձնարարական, որպեսզի գազի գնի նվազման ուղղությամբ քննարկումներ իրականացնեն:
 
«Հիմա գտնվում ենք այդ փուլում»,-ասաց նա:
 
Ինչ վերաբերում է նրան, թե արդյո՞ք հնարավոր է իրանական գազը Հայաստանով հասնի Վրաստան, Հովիկ Աբրահամյանն ասաց. «Ամեն ինչ էլ հնարավոր է: Մենք նույնպես աշխատում ենք, քննարկում ենք, և ես կարծում եմ, որ մինչև տարեվերջ հայտնի կլինի»:
 
Հիշեցնենք, որ ավելի վաղ գործարարների հետ հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետը հայտարարել էր, որ կառավարությունը դիմել է ՌԴ գործընկերներին՝ գազի գնի նվազեցման խնդրանքով:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել