Հայաստանում ներքաղաքական զարգացումները նոր փուլ են մտնում: Ներքաղաքական գործընթացների առանցքում 2017թ-ի խորհրդարանական ընտրություններն են և ընտրարշավի մեկնարկին շատ ժամանակ չի մնացել: Ուստի քաղաքական ուժերի նախընտրական դիրքավորման գործընթացը արդեն իսկ սկսված է: 2017թ-ի ընտրություններին ընդառաջ արագանում են նաև քաղաքական գործընթացները:
ՀՀԿ-ՀՅԴ իշխանական կոալիցիայի ձևավորմանը զուգահեռ որոշակի տեղաշարժեր են նկատվում նաև ընդդիմադիր դաշտում: Այս մասին է վկայում այն, որ քաղաքացիների շրջանում ավանդական ընդդիմադիր քաղաքական ուժերի նկատմամբ որոշակի անվստահոււթյան պայմաններում դաշտ են մուտք գործել նոր կուսակցություններ, օրինակ` «Լուսավոր Հայաստանը» և «Քաղաքացիական պայմանագիրը», որոնք, օգտվելով ստեղծված իրավճակից, փորձում են մարզերում հանդիպումներ ունենալ և մասնակցել ՏԻՄ ընտրություններին: Դրան գումարած Վարդան Օսկանյանը մոտակա օրերս կհայտարարի իր նոր կուսակցության ստեղծման և նախպատեսվող քայլերի մասին:
Նորաստեղծ կուսակցությունների մուտքը քաղաքականություն խոստանում է թարմություն ապահովվել դաշտում, նպաստել նոր գաղափարների գեներացմանը: Միևնույն ժամանակ նոր կուսակցությունները իրենց ակտիվացմամբ ավելի է մեծանում բազմազանությունը օպոզիցիոն դաշտում` արդյունքում նոր մասերի բաժանելով նաև ընդդիմադիր ուժերի գործունեության տարածությունը:
Այսպիսի իրավիճակը թույլ է տալիս ենթադրել, որ ստեղծվել է մի իրավիճակ, երբ ընդդիմության համար հաջողությունը պայմանավորված է միայն միասնական գործելակերպի որդեգրումով, այլապես մեծաթիվ ընդդիմադիր խաղացողները կարող են միմյանց խոչնդոտ հանդիսանալ և փոքրացնել ընդդիմության հաջողություն գրանցելու հավանականությունը: Սակայն այս հեռանկարը աչքի առջև ունենալով ընդդիմադիր քաղաքական ուժերին մինչև այս պահը չի հաջողվում համաձայնության հասնել նույնիսկ այնպիսի հարցերում, ինչպիսիք են ՏԻՄ ընտրությունները:
Մնում է միայն փաստել, որ եթե տրամաբանությամբ էլ շարունակեն ընդդիմադիր կուսակցությունները ապա նրանց ճակատագիրը առաջիկա խորհրդարանական ընտրություններում կարող է կանխորոշված լինել: