«Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացրած տվյալների համաձայն՝ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եկամուտները 2015 թվականին կտրուկ նվազել են և կազմել ընդամենը մոտ 70 միլիոն դրամ, մինչդեռ 2014-ին այդ թիվը հասնում էր 215 միլիոնի։
«ՉԻ» - Սուրիկ Խաչատրյանն, ինչպես հայտնի է, 2015-ին մի քանի փորձանքների մեջ է ընկել (թեև ՀՀ Քրեական օրենսգրքում «փորձանք» եզրույթ չկա)։ Այնպես որ՝ եթե եկամուտների վերաբերյալ նրա ներկայացրած տվյալները հավաստի լինեին, կարող էինք հստակ պատկերացում կազմել, թե որքան է արժեցել այդ փորձանքներից յուրաքանչյուրի «ջրելը»»,–գրում է թերթը։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել