Araratnews.am-ը գրում է.Անցյալ տարի Փարիզում ահաբեկչական գործողությունների կազմակերպման գլխավոր կասկածյալը՝ Սալահ Աբդեսլամը, ամբողջովին դադարեցրել Է քննիչների հետ շփվելն այն բանից հետո, երբ նրան հասել են Բրյուսելում իրականացված ահաբեկչական գործողությունների մասին լուրերը:Այդ տեղեկատվությունը հաստատել Է կասկածյալի փաստաբան Սվեն Մարին:
«Բրյուսելի ահաբեկչական գործողությունների մասին նորությունն Աբդեսլամին հասել Է այն ժամանակ, երբ նա գտնվում Էր Բրյուգեի բանտախցում: Նա ճանաչում Էր այն մահապարտներին, որոնք ահաբեկչական գործողություններ են կատարել օդանավակայանում եւ մետրոյում, եւ փոխել Է իր գործելակերպը: Նա որոշում Է ընդունել դադարեցնել խոսելը»,-նշում Է ռադիոկայանը:
«Փաստաբանը նրան բնութագրել Է որպես մարդու, որը համագործակցում Է հետաքննության հետ: Այժմ դրան վերջ Է տրվել: Նա Բրյուսելում կատարված ահաբեկչական գործողություններից հետո այլեւս չի խոսում: Բրյուգեի բանտ Էին գալիս ոստիկաններ, եւ Սվեն Մարին հաստատել Է, որ Սալահ Աբդեսլամը որոշել Է նրանց հետ չշփվել»,-ընդգծում Է Europe1-ը:
Աբդեսլամը մարտի 18-ին ձերբակալվել Է Բրյուսելի Մոլենբեկ շրջանում իրականացված հատուկ գործողության ընթացքում: Ոստիկանների հետ փոխհրաձգության ժամանակ 26-ամյա ֆրանսիացին վերքեր Էր ստացել եւ հոսպիտալացվել:
Ֆրանսիայում Աբդեսլամին համարում են 2015 թվականի նոյեմբերի 13-ին Փարիզում իրականացված ահաբեկչական գործողությունների գլխավոր կազմակերպիչներից մեկը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Նյութի աղբյուր՝ http://araratnews.am/abdeslameh-dadarecrel-e-khnnichneri-het-shphumeh-bryuseli-ahabekchuthyan-masin-imanaluc-heto/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



