Էս երկու օր ա չեմ կշտանում իմ «սիրելի» լրատվամիջոցներին հետևելուց: Օսկանյանին դզում-փչում են, համարյա սրբացնում են, Հայաստանի քաղաքական դաշտն Օսկանյանով ազնվացնում են: Կարճ ասած՝ զեբրի սև զոլերը սպիտակ են ներկում էն հույսով, որ արդյունքում արաբական հովատակ են ստանալու: Ընդ որում, Օսկանյանն էլ ա մտել էդ դերի մեջ ու ամբողջ օրը ժողովրդավարությունից ա խոսում, թե՝ այ, եթե ես կուսակցություն ստեղծեմ, էդ կուսակցությունը էնքան դեմոկրատական ա լինելու, որ էլ չասած: Ու մեկը չի հարցնում. եղբայր, որ էդքան ժողովրդավարամոլ էիր, 2008 թվականին ինչու՞ էիր դեսպաններին ու ԱԳՆ աշխատողներին դաստեքով հեռացնում համակարգից՝ ինչ ա, թե սեփական կարծիք ունեն ու մտահոգված են երկրում տեղի ունեցածով: Թե՞ քեզ թվում ա, որ մարտի 1-ի համար պատասխանատվություն կամ մեղավորություն ասվածը ժողովրդի վրա կրակելու հրաման տալն ա մենակ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: