Կառավարությունը մարտի 24-ի նիստում կայացրել է որոշում. որոշվել է գործադիրից օտարել իննը ծառայական ավտոմեքենա: Նիստի ժամանակ Դավիթ Հարությունյանը հայտարարել է, որ դա վարչապետի հանձնարարությունն է, որով արմատապես պետք է վերանայվի կառավարման ավտոպարկի կազմը և քայլ առ քայլ կրճատվի, օպտիմալացվի մեքենաների թիվը:
Միանշանակ անզեն աչքով էլ տեսանելի է, որ սա տարիներով մնացած և բարդացած խնդիր է ու նվազագույնն առկա ավտոպարկի 20 տոկոսը կարելի է կրճատել, որն իր հերթին հնարավորությւոն է տալիս նաև կրճատել վառելիքի և մեքենանաերի ընդհանուր սպասարկումների հետ կապված ծախսերը:
Պետք է փաստել, որ սա իր հերթին այս ֆինանսա-տնտեսական շրջափուլում, որում գտնվում է ՀՀ-ն, բավականին ռացիոնալ և ադեկվատ քայլ է:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1590388667951666&id=100009416433418&__mref=message_bubble
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել