«Ինչպե՞ս է գնահատում Հրազդանի քաղաքապետի ընտրություններից առաջ քաղաքում ստեղծված իրավիճակը տվյալ տարածքի ԱԺ պատգամավոր Դավիթ Քոչարյանը։ «Բնական է, որ հետաքրքրված եմ ընտրություններով, քաղաքում եղած խնդիրներով հանդերձ գոհ եմ Հրազդանի գործող քաղաքապետից, մանավանդ երբ համեմատում եմ մնացած թեկնածուների հետ: Ինչ վերաբերվում է Նիկոլ Փաշինյանի միջամտությանը գործընթացին, ապա հրազդանցու վրա դրսից մարդ բերելը տգեղ է, ու հաստատ հակառակ ռեակցիա է տալիս: Հրազդանցին այդքան թասիբ ունի, որ քաղաքի խնդիրները և իր ապագան ինքնուրույն որոշի»,- մեր հարցին ի պատասխան նշեց Դավիթ Քոչարյանը»,–գրում է թերթը։


Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել