Ladynews.am-ը գրում է.
Բիզնես լեդիները աշխատում են իրենց համար և, թվում է, ունեն հիանալի հնարավորություն քնել որքան ցանկանան, աշխատավայրից շուտ դուրս գալ երբ ցանկանան, ճանապարհորդել:
Սակայն լուրջ գործարար կանաց մոտ ազատ ժամանակն ավելի հագեցած է, քան յուրաքանչյուր գրասենյակային աշխատողի մոտ, այդ պատճառով նա գիտի ազատ ժամանակի արժեքը և գիտի, թե ինչպես այն ծախսել:
Ահա 10 խորհուրդ՝ արդյունավետ թայմ-մենեջմենթի համար:
Շտապիր, բայց դանդաղ
Ազատ ժամանակի բացակայությունը և, ընդհանրապես, ժամանակի պակասը խուճապի մատնվելու պատճառ չէ: Պլանավորված աշխատանքի դեպքում դուք կհասցնեք անել ավելի շատ, քան շտապելով և կպահպանեք լեդիի կերպարը, այլ ոչ թե կին-ձիու:
Կարճաժամկետ և երկարաժամկետ ծրագրեր կառուցեք
Կին ղեկավարը դա ոչ միայն ընկերության դեմքն է, այլ օրինակ՝ բոլոր աշխատողների համար: Բացի աշխատանքային պարտականությւններից նա պետք է լավ տեսք ունենա, 24 ժամ հասանելի լինի աշխատակիցների համար և դրա հետ մեկտեղ՝ ժամանակ գտնի տնային գործերի և անձնական կյանքի համար: Որպեսզի ոչինչ չխառնել, պետք է կազմել երկու տեսակի պլան` կարճաժամկետ և երկարաժամկետ: Կարճաժամկետը հաջորդ օրվա և գալիք շաբաթվա համար, իսկ երկարաժամկետը տարվա համար՝ ամիսների բաժանված: Կարճաժամկետի մեջ ներառեք ոչ միայն աշխատանքային հանդիպումները, այլ նաև տնային գործերը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ