Հունվար 15, 2013

Վերջին շրջանում մտահոգիչ տեղեկություններ են արտահոսում Հայաստանի բանկային համակարգից: Այդ մասին գրում է «Հայկական ժամանակ» թերթը։

«Ըստ այդ տեղեկությունների՝ մեր բանկային համակարգում ծագել են այնպիսի խնդիրներ, որոնք կարող են լուրջ ճգնաժամի պատճառ դառնալ:

Խնդիրները վերաբերում են առաջին հերթին վարկերի վերադարձելիությանը: Վարկառուները չեն կարողանում սպասարկել բանկերի՝ նախկինում տրված վարկերը, եւ ներկայումս՝ գնալով ավելի մեծ տարածում է ստանում վերավարկավորումը: Այսինքն՝ վարկառուները մի բանկից վարկ են վերցնում նախկինում մեկ այլ բանկից վերցրած վարկը մարելու համար: ՀՀ-ում գործող օրենսդրության համաձայն, նման կարգի վերավարկավորումը, մեղմ ասած, չի խրախուսվում, բայց պատկան մարմինները սրա վրա աչք են փակում, հակառակ դեպքում՝ ամբողջ ֆինանսական համակարգը կարող է փլուզվել: Բայց սա կարճատեւ լուծում է, եւ մի ինչ-որ պահի ֆինանսական այս շրջապտույտը կանգ կառնի: Բանկերը հույս ունեն, որ Կենտրոնական բանկը խոշոր գումարների աղբյուրներ կգտնի բանկային համակարգում փող ներարկելու համար, սակայն այդ հույսերը կարծես չեն արդարանում: Ըստ որոշ տեղեկությունների՝ ՀՀ-ում գործող թվով 4 բանկերի մոտ արդեն շոշափելի դժվարություններ են առաջացել»,- գրում է «Հայկական ժամանակը»։

Փլուզվում է վարչապետի ստեղծած վերջին միֆը


Հ.Գ.anushanahit- Ես` ձեզ դրա վառ ապացույցը: Ու իմ շրջապատում`գրեթե բոլորը: Վերավարկավորումը դարձել է Հայաստանի ապրելաձևը: Իմ պարտքերը անցած տարվա համեմատ շաաատ շատացել են: Էն դեպքում, որ ծախսերս մնացել են նույնը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել