Փայլելու համար ոսկի լինել պարտադիր  չէ: Վերջին շրջանում մեր` առանց այն էլ շատ հարուստ բառապաշարը համալրվեց մի նոր փայլուն բառով` «գլամուրով»: Առօրյայի մասը դարձան գլամուրային երեկույթները, առաջ եկավ գլամուրային հագուկապը, քաղաքում ավելացան գլամուրային խանութները, սրճարանները, ժամանցի այլ վայրերը:

 

 Գլամուր` կատարյալ, փայլուն, անհասանելի, շքեղ ու թանկ, հետևաբար` գլամուրային. մարդկանց տեսակ, ում մասին կարելի է ասել «ամենա-ամենա»-ներ: Իսկ կյանքն առաջ է ընթանում, ու ամեն վայրկյան մի «ամենա»-ին գալիս է փոխարինելու մեկ ուրիշը: Կարևորը փոփոխություններին համընթաց քայլելն է: Ի սկզբանե շլացնելու և անահասնելի լինելու այս երևույթն այսօր դարձել է կենսակերպ: Համոզված եմ` կանանց  գլամուրը ինչպես ինձ, այնպես էլ քեզ, ծանոթ է, իսկ թե ինչպիսին է տղամարդկանց գլամուրը, և ինչ է այն ենթադրում, բացահայտենք միասին:

 

Շարունակենք, չէ՞: Գարիկ Մարտիրոյան, Արսեն Սաֆարյան, Արամե, Անդրե, Հայկո, Արսեն Գրիգորյան, DJ Սերժօ. նրանցից յուրաքանչյուրն իր գործում հասել է այն փայլին, որը նրանց դարձրել է սիրելի և ներկայանալի: Կարծում եմ` համաձայն ես ինձ հետ, որ նրանք էլ տղամարդկանց «գլամուրի» վառ կերպարներ են: Գլամուրը անհասանելիությո՞ւն է: Անդրեի դեպքում սա իրականություն է. օրեր շարունակ նրա բջջայինի համարը հավաքելիս միայն «բաժանորդն անհասանելի է» սովորական դարձած արտահայտությունն եմ լսել:Գլամուրը ներքին փա՞յլն է: Գարիկ Մարտիրոսյան. կարծում եմ` ամեն ինչ ասված է: Գլամուրը ո՞ճ է: Հայկո, Արսեն Գրիգորյան. «Կոստյո՞ւմն է, որ պետք է ձեզ գեղեցկացնի»: Միշտ դասական, միշտ ներկայանալի, միշտ աչք շոյող: Գլամուրը անկրկնելի հմա՞յք է: Արամեն այնպես է ապրում երգով, որ քեզ էլ հմայում ու տանում է իր հետևից: Լավ, լավ, նրա հմայքը միայն երգի մեջ չէ:

 

 Ի՞նչ կասես, գուցե մենք էլ սկսենք գեղեցիկ ուտել, եթե նույնիսկ տանն ենք, գեղեցիկ խոսել, եթե նույնիսկ բակում ընկերների հետ ենք, գեղեցիկ հագնվել, քայլել, ինչո՞ւ չէ, նաև լսել ու սովորել: Որովհետև ինչքան էլ փայլենք արտաքինից, առանց ներքին փայլի ոչինչ չի ստացվի: Չէ՞ որ գլամուրը, ի վերջո, հոգեվիճակ է:

 

Ավետ Բարսեղյան. հաղորդավար, ստեղծագործող, գլամուրային ժպիտ: Ի՞նչ կասես:

-Գլամուրն իմ պատկերացմա՞մբ: Հայաստանի պայմաններում ես «գլամուր» չեմ տեսնում: Գուցե չունեմ, դրա համար էլ չեմ պատկերացնում այդ գլամուրային, «գլյանցովի» կյանքը: Իմ կենցաղը հասարակ երևանյան տղու կենցաղ ա, չնայած` շոու-բիզնեսը, հեռուստատեսությունը գլամուրային ինչ-որ բան են համարվում: Ի՞նչ ասել է «գլամուր». թանկարժե՞քը, բարձրաճաշա՞կը, անհասանելի՞ն, շքե՞ղը, թե՞ բոլորը միասին: Էն ինչ ես եմ տեսնում, համենայնդեպս, չեմ կարող պիտակավորել որպես բարձրաճաշակ: Գլամուրային կյանքի համար շատ մեծ ֆինանսներ են պետք ու անհասանելիություն: Իսկ ո՞նց ես պատկերացնում անհասանելիությունը երևանյան պայմաններում, երբ գլամուրային կերպարին կարող ես հանդիպել սրճարաններում, կամ խցանման մեջ`հայհոյելիս (ծիծաղում է): Երևույթը դեռ նոր է մեզանում ու շտկելու շատ անկյուններ ունի: Ամեն դեպքում, ներքին փայլ ունեցող մարդկանց համար էնքան մեկ են պիտակավորումները` լինի «գլամուր», «էլիտար», թե «բոմոնդ»: Ինձ համար գլամուրային են այն մարդիկ, ովքեր ներքին արժեքներ ունեն:

Շարունակությունն` այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել