Ադրբեջանի Հանրապետության տարածքում ապրող աբորիգեն ժորովուրդներից են հապութները (այլ կերպ՝ հապըթներ)։ Հապութները համարվում են Ավղանքի 26 ցեղերից։ Այս ժողովուրդը ներկայումս կոնպակտ կերպով բնակվում է Ադրբեջանի Ղուբայի, Խաչմազի, Իսմայիլլիի Աղդաշի շրջաններում, ինչպես նաև Բաքվում և Սումգայիթում։ Հապութները ունեն Կովկասյան ծագում և խոսում են հապութերեն, որը Կովկասյան լեզվաընտանիքի լեզուներից է։ Հապութները չունեն գիր, իսկ հապութերենում թվերը հաշվվում են մինչև 30-ը (ավելին թվարկելու համար օգտագործում են տեխնիկական միջոցներ. Օր.՝ 40 ասելու համար, օգտագործում են 2 անգամ 20 տարբերակը և այլն)։ Այս ժողովուրդն իրեն անվանում է հեր (hǝr), սրանից էլ կա տեսակետ, որ հապութներիը ծագել են կովկասյան հեր ժողովրդից։ Հապութները մուսուլմաններ են։ Ըստ ոչ պաշտոնական տվյալների՝ Ադրբեջանում ապրում է 10-15 հազար հապութ, մեծամասնությունը գյուղաբնակ են։ 2009թ. Ադրբեջանում անցկացված մարդահամարում հապութները՝ որպես առանձին ժողովուրդ, չեն նշվել. նրանց նշել են կամ որպես լեզգիներ, կամ որպես ադրբեջանցիներ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: