Panorama.am-ը գրում է.
Բելգիայում Հայաստանի դեսպանատունը բելգիական կողմի հետ ճշտում է, թե արդյոք զոհերի և վիրավորների շրջանում կա՞ն ՀՀ քաղաքացիներ կամ հայազգի անձինք: Այդ մասին այսօր Panorama.am-ին տեղեկացրեց Բելգիայի Թագավորությունում ՀՀ դեսպան, Եվրոպական միությունում ՀՀ առաքելության ղեկավար Թաթուլ Մարգարյանը՝ մեկնաբանելով ահաբեկչությունից հետո Բրյուսելում ստեղծված վիճակը:
«Բելգիայում այսօր տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով հայտարարված է արտակարգ իրավիճակի բարձրագույն աստիճան: Դադարեցվել է օդանավակայանի, մետրոյի և հասարակական այլ տրանսպորտների աշխատանքը», -ներկայացրեց դեսպանը:
Նրա խոսքով, Բրյուսելում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական առաքելությունների անձնակազմն ու այնտեղ գտնվող ԱԺ պատվիրակության անդամներն ապահով են ու շարունակում են իրենց գործունեությունը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



