«Մենք պետք է միասին լինենք ահաբեկչության չարիքի դեմ պայքարում՝ անկախ ազգությունից, ռասայից ու հավատքից». Օբամա168.am-ը գրում է.

ԱՄՆ նախագահ Բարակ Օբաման կոչ է արել աշխարհի բոլոր երկրներին միավորվել ահաբեկչության դեմ հաղթանակ տանելու համար: Այս մասին տեղեկացնում է Reuters գործակալությունը:

Միաժամանակ Օբաման ավելացրել է, որ ամերիկացիների մտքերն ու աղոթքները Բելգիայի հետ են Բրյուսելի ահաբեկչությունից հետո, որին զոհ են գնացել 34 մարդ:

«Մենք պետք է միասին լինենք ահաբեկչության չարիքի դեմ պայքարում՝ անկախ ազգությունից, ռասայից ու հավատքից: Մենք կարող ենք եւ կհաղթենք նրանց, ովքեր սպառնում են ամբողջ աշխորհում մարդկանց անվտանգությանն ու պաշտպանվածությանը»,- ասել է նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել