Սիրված հաղորդավար Ժակը, այսուհետ ներկայանում  է «Երկիր մեդիա» հեռուստաալիքի եթերում: BlogNews.am-ի հետ զրույցում նա պատմել է առաջարկի մասին. «Ես հրավեր և առաջարկ եմ ստացել «Երկիր Մեդիա» հեռուստաալիքից, հանդիսանում եմ առավոտյան ծրագրի ղեկավարը և այս եթերում եմ լինում ուրբաթ, շաբաթ կիրակի օրերին, իսկ մյուս օրերին աշխատում են իմ գործընկերներ` Վրույրը և Ռուզաննան»:

Ժակը հեռուստատեսությունում այլևս չի լինի իր սիրելի գործընկերուհի Լուլու հետ. «Այդ ցավոտ բաժանումն այս պահի դրությամբ իրականություն է, բայց քանի որ մենք շատ մտերիմ ենք և այս քսան տարվա ընթացքում որ աշխատել ենք գրեթե միշտ նույն վայրերում, ենթադրում եմ, որ ապագայում էլ չի բացառվում որ կրկին միասին կաշխատենք: Դա իմ և Լուսինե Բադալյանի ցավոտ թեման է»:

Հաղորդավարը նշում է, որ չի ցանկացել երկար ժամանակ պարապուրդի մատնված լինել. « Թե ես, և թե Լուսինեն, ընդունեցիքն այս իրավիճակը, որ կարող ենք վերջապես դադար վերցնել և մտածել, որևէ այլ բնույթի հաղորդման մասին: Լուսինեն երևի թե դեռ հաստատակամ է այդ գործին և մտքեր ունի, որոնց վրա աշխատում է: Իսկ իմ դեպքում, քանի որ առավոտյան ֆորմատն այսքան տարիների ընթացքում դարձել է հարազատ, դեռ մի փոքր էլ որոշեցի աշխատել»: 

Նյութը` Սիրանուշ Գրիգորյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել