Բրյուսելում տեղի ունեցած պայթյունից ժամեր առաջ օդանավակայանում է եղել Սաակաշվիլու ընտանիքըArmlur.am-ը գրում է.

Օդեսայի նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլին Ֆեյսբուքի իր պաշտոնական էջում հայտնել է, որ իր կինն ու որդին պայթյուններից ժամեր առաջ լքել են Բրյուսելի օդանավակայանը:

«Երբ ես կարդացի այդ ողբերգության մասին, ես գիտեի, որ նրանք հասցրել են լքել օդանավակայանը: Սակայն միանգամից մտածեցի զոհվածների հարազատների մասին, որոնց չի հաջողվել փրկել: Դա սարսափելի ողբերգություն է և, ամենայն հավանականությամբ, ոչ վերջինը»,-գրել է Օդեսայի նահանգապետը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել