Պետությունները պետք է միավորեն ջանքերն ահաբեկչության դեմ պայքարում. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար168.am-ը գրում է.

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան հայտարարել է, որ պետություններն ու միջազգային կազմակերպությունները պետք է միավորեն ջանքերն ահաբեկչության դեմ պայքարում: Ըստ Gazeta.ru-ի՝ այս մասին նշվում է կազմակերպության կայքում:

Միաժամանակ Բորդյուժան իր ցավակցությունն է հայտնել Բելգիայի ժողովրդին ու կառավարությանը՝ Բրյուսելում տեղի ունեցած ահաբեկչության բազում զոհերի հետ կապված:

«Այսօր ահաբեկչությունը դարձել է ամենատարածված բարբարոսական գործիքներից մեկը, որն օգտագործվում է ծայրահեղական ուժերի կողմից իրենց նպատակներին հասնելու համար: Դրանք ուղղված են տարբեր տարածաշրջաններում ու աշխարհում կայունության խաթարմանը՝ ի հակառակ միջազգային իրավունքի ու համամարդկային արժեքների»,- նշել է նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել