Tert.am-ը գրում է.
Բելգիական ոստիկանությունը երկու կասկածելի փաթեթի հայտնաբերումից հետո տարհանում է Բրյուսելի «Հարավային աշտարակում»՝ Բելգիայի ամենաբարձր երկնաքերում գտնվող մարդկանց, հաղորդում է RTBF հեռուստաալիքը:
 
Հեռուստաալիքի տվյալներով՝ կասկածելի իրերը հայտնաբերվել են Ազգային կենսաթոշակային հիմնադրամում, որը գտնվում է շենքի 38-րդ հարկում:
 

Դեպքի վայր է ժամանել սակրավորների թիմը:
 
 
Հիշեցնենք, որ Բրյուսելի միջազգային օդանավակայանում երեքշաբթի տեղի ժամանակով ժամը 08:00-ին երկու պայթյուն է տեղի ունեցել: Երկրի իշխանությունները կարծում են, որ պայթուցիկներից մեկը կարող էր գործի դնել մահապարտ ահաբեկիչը: Երրորդ պայթյունը տեղի է ունեցել մետրոյի Մալբեկ կայարանում՝ վագոններից մեկում։

Հաղորդվել է նաև մետրոյի ևս երկու կայարաններում տեղի ունեցած պայթյունների մասին: Հարձակումների հետևանքով զոհվել է 34 մարդ, կա ավելի քան 150 վիրավոր:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել