ԱԺ-ում Ընտրական օրենսգրքի լսումների ժամանակ մեկ րոպե լռությամբ հարգեցին Բրյուսելում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի հիշատակը:
Լսումները վարող, ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը մասնակիցներին տեղյակ պահեց Բրյուսելում տեղի ունեցած ահաբեկչության մասին, որի հետևանքով կան զոհեր և վիրավորներ:
«Հարգելի հայրենակիցներ, արդեն տեղյակ եք, որ ժամեր առաջ Բրյուսելում տեղի են ունեցել պայթյուններ: Դրանք եղել են օդանավակայանում և մետրոյում: Այս պահի տեղեկատվությամբ զոհերի թիվը հասնում է 17-ի, կան բազմաթիվ վիրավորներ: Վիրավորներին մաղթենք շուտափույթ ապաքինում և խնդրում եմ մեկ րոպե լռությամբ հարգենք զոհերի հիշատակը»,- ասաց նա։
Նյութի աղբյուր՝ http://www.tert.am/am/news/2016/03/22/aj/1970125
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



