РИА Новости լրատվական գործակալությունը, հղում անելով բելգիական ԶԼՄ-ներին, հաղորդում է, որ Բրյուսելում որոտացած պայթյունների զոհերի ընդհանուր թիվը հասել է 28-ի։
Հիշեցնենք, որ այսօր տարբեր ժամանակամիջոցների 4 պայթյուններ են որոտացել Բելգիայի մայրաքաղաքում, որոնցից 2-ը տեղ են գտել միջազգային օդանավակայանում, իսկ 2-ը՝ Բրյուսելի մետրոյի տարբեր կայարաններում։  

Հիշեցնենք նաև, որ ահաբեկչությունների իրականացման պատասխանատվությունը ստանձնել է Իսլամական պետություն ահաբեկչական խմաբավորումը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել