thumbs_b_c_ebe5f193325e3b314ad3ed873fd44eb0Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ և իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) նախագահ Ահմեթ Դավութօղլուն ԱԶԿ-ի խորհրդարանական խմբակցության նիստում դատապարտել է Բրյուսելում իրականացված ահաբեկչությունները:

«Ես կտրականապես դատապարտում եմ այսօր Բրյուսելում տեղի ունեցած ահաբեկչությունները, ցավակցում եմ Բելգիայի կառավարությանը, ժողովրդին և հայտարարում եմ, որ Թուրքիան մշտապես կգտնվի նրա կողքին։ Մենք պետք է վճռականորեն համախամբվենք ահաբեկչության դեմ պայքարի շուրջ։ Բոլորին համախմբման կոչ եմ անում մարդկության դեմ ուղղված ամեն տիպի գործողությունների դեմ»,- ասել է նա։

Դավութօղլուն չի մոռացել հիշատակել «Քրդստանի աշխատավորական» կուսակցությանը (PKK)՝ ընդգծելով, որ նրա դեմ պայքարում զոհվում են անվտանգության ուժերի ներկայացուցիչները, ինչպես նաև քաղաքացիական անձինք, ավերվում են քաղաքներ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել