Lurer.com-ը գրում է.

Փարիզում Անվտանգության խորհրդի արտակարգ խորհրդակցություն է ընթանում: Բելգիայի մայրաքաղաքում իրականացված մի շարք պայթյուններից հետո Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Ելիսեյան պալատում հավաքել է երկրի վարչապետին, ներքին գործերի նախարարին, պաշտպանության և արտաքին գործերի նախարարներին՝ գնահատելու իրադրությունը:

Ավելի վաղ Ֆրանսիայի ՆԳ նախարարությունում ՏԱՍՍ-ին հայտնել են, որ պաշտոնական Փարիզն «ուշադիր հետևում է Բրյուսելում իրադրության զարգացմանը»:

Մինչ այդ Փարիզի օդանավակայանում ուժեղացվել են հսկողության միջոցները: «Կատարվում է ուղևորների ավելի մանրազնին ստուգում: Թերմինալներում ուժեղացված է պարեկումը: Առայժմ իրադրությունը հանգիստ է»,- հայտնել են «Փարիզի օդանավականներ» ընկերության կենտրոնակայանում, որը կառավարում է Ֆրանսիայի մայրաքաղաքի Ռուասի-Շառլ դե Գոլ եւ Օռլի օդանավակայանները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել