Lurer.com-ը գրում է.

Թուրքիայի հարավ-արևելքում ուժայինների և քրդական աշխարհազորի դիմակայությունը սրվում է, գրում է Politico թերթը: Թուրքական Քուրդիստանի ոչ պաշտոնական մայրաքաղաք համարվող Դիարբեքիրի բնակիչները, որոնք լքել են քաղաքը, չէին կարողանում ճանաչել փողոցները, որոնցում մի ժամանակ ապրել էին. նեղ փողոցները բեկորներով են լցված, այրված տներից ծուխ է բարձրանում երկինք:

Դիարբեքիրի բնակիչներից մեկը հայտնել է, որ այդ ամենն իրեն հիշեցնում է Սիրիան, որ իրենք հավաքել են երեխաների համար անհրաժեշտ իրերն ու լքել տունը։ Պարբերականն ընդգծում է, որ Եվրոպան գործնականում ուշադրություն չի հատկացնում այդ բռնություններին։ Նախորդ տարվա օգոստոսից Թուրքիայի հարավ-արևելքում 400.000 մարդ դարձել է փախստական։ Միջազգային ճգնաժամային խմբի զեկույցի համաձայն, օգոստոսից ի վեր Թուրքիայի հարավ- արևելքում առնվազն 250 քաղաքացի է սպանվել:

Դիարբեքիրից բացի, տուժել է նաև Ջիզրեն. տեղի իշխանությունների գնահատականով, քաղաքը լքել է նրա բնակիչներից 100- 120 հազար մարդ: Եվրամիությունն Անկարային չի քննադատում ՔԲԿ-ի դեմ ռազմական գործողությունների համար, որին Բրյուսելը ևս ահաբեկչական կազմակերպություն է համարում, չնայած եվրոպական շատ երկրներ աջակցում են քրդական կուսակցության ռազմական թևին. ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատներն առաջավոր գծում կռվում են ԻՊ-ի դեմ, նշում է պարբերականը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել