Եթե համադրենք այս տարվա հունվար-փետրվար ամիսներին արձանագրված տնտեսական աճի ցուցանիշները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ, ապա կստնանաք բավականին դրական միտում:
Այս տարվա փետրվար ամսվա աճը 9,4 տոկոսով գերազանցում է հունվարին արձանագրված ցուցանիշը, և 4,5 տոկոսով առավել է 2014- ի նույն ժամանակահատվածից:
Փաստացի, տնտեսությունը սկսում է ակտիվանալ փետրվարից, սակայն նման մեծ դրական տարբերությունը իհարկե հուսարող է: Փորձենք այս ամենը հասկանալ միկրո ուսումնասիրություններով՝ անդրադառնալով կոնկրետ ոլորտներին:
Էներգետիկային և հանքագործական արդյունաբերության հաշվին այս տարի արդյունաբերական ոլորտը գրանցել է 9,9 տոկոսանոց աճ: ՀՀ տնտեսության գերակա ճյուղ համարվող գյուղատնտեսությունը գրանցել է 2,5 տոկոս աճ, շինարարությունը՝ 2,1 տոկոս, ծառայությունները՝ 9,8 տոկոս, իսկ ահա արտահանումը աճել է 23,6 տոկոսով;