Ըստ օդից կախված լուրերի՝ Միքայելյան-Փաշինյան տանդեմը փորձելու է փաշինյանական ոճը խորհրդարանից տեղափոխել Հրազդանի ընտրություններ։ Ձևի առումով գուցե դա ավելի դիտարժան դարձնի Սասուն Միքայելյանի ընտրարշավը, բայց բովանդակության տեսակետից այն դժվար թե հաջողի որևէ բան ավելացնել։ Ի վերջո, եթե Սասուն Միքայելյանն այդքան մտահոգ էր իր քաղաքի խնդիրներով, կարող էր ժամանակին չհրաժարվել քաղաքապետի պաշտոնից և չտեղափոխվեր Ազգային ժողով։ Հրազդանը ոչ թե ժամանակավոր քաղաքական կարիերա անելու վայր է, որտեղից ցանկացած պահի կարելի է ավելի հարմար աթոռների անցնել, այլ քաղաք, որի ղեկավարը հետևողական կերպով պետք է աշխատի խնդիրների լուծման համար։ Հրազդանը փորձադաշտ չէ, այն տնտեսություն է, որի պահպանման ու զարգացման համար սրտացավ մեկն է պետք։
Նորից ըստ օդից կախված լուրերի՝ «Քաղաքացիական պայմանագիրը» մենակ է մնացել իրենց պայքարում և չի կարողանում համագործակցության եզրեր գտնել ընդդիմադիր մյուս ուժերի հետ։ Սա էլ՝ ընդդիմության անհաջողությունների պատճառներից մեկը։
Այն, որ ընդդիմությունից, այնուամենայնիվ, առաջադրվում են ՏԻՄ ընտրություններում, քայլ առաջ է։ Բայց ավելի լավ կլիներ, եթե նրանց գործողությունները լինեին ավելի համակարգված, ավելի արժանահավատ։ Հակառակ դեպքում ընտրողների մոտ ոչ միայն ժպիտ չեն առաջացնի, այլև քմծիծաղի կարժանանան։