«Երևանի Կենտրոնում տեղակայված 9/17 տեղամասային ընտրական հանձնաժողովի քարտուղար, 26-ամյա ՀՀԿ-ական Հասմիկ Հովհաննիսյանն օրերս դատապարտվել է 500 հազար դրամ տուգանքի՝ սահմանադրական փոփոխություննևրի հանրաքվեի ժամանակ այլ անձանց փոխարևն քվեարկելու համար։ Այս դատավարությունը ևս ընթացավ հայտնի սցենարով՝ ընտրակեղծարարն ընդունեց մեղքը եւ խնդրեց արագացված դատաքննություն կիրառել, արդյունքում՝ ստացավ ամենամեղմ պատիժը։
«ՉԻ» տեղեկություններով, Հասմիկ Հովհաննիսյանի հանցագործությունը բացահայտվել է։ «Թրանսփերենսի ինտերնեյշնլ» հակակոռուպցիոն կազմակերպության դիտորդի կողմից, երբ վերջինս նկատել էր, թե Հասմիկ Հովհաննիսյանն ինչպես էր ուրիշի փոխարեն ստորագրում և քվեարկում։ Ինչպես պեդում են «ՉԻ» լավատեղյակ աղբյուրները, 26-ամյա ՀՀԿ-ական ընտրակեղծարարը հանրաքվեի օրը փորձել էր կեղծել նաև հանձնաժողովի ընդդիմադիր անդամներից մեկի ստորագրությունը, և այս ուղղությամբ նախաքննական որոշ գործողություններ են իրականացվել»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։