Թուրք-ադրբեջանական ռազմաօդային ուժերի TURAZ Şahini 2016 զորավարժությունRazm.info-ն գրում է.

Թուրք-ադրբեջանական ռազմաօդային ուժերի՝ Թուրքիայի կենտրոնական շրջաններում անցկացվող TURAZ Şahini 2016 (Թուրք-ադրբեջանական բազե) համատեղ զորավարժության շրջանակներում կողմերը շարքից հանել են պայմանական հակառակորդի ռազմական օդանավակայանը: Այս մասին մարտի 20-ին հայտնել է Ադրբեջանի ՊՆ կայքը:

Վարժանքների սցենարի համաձայն գործողությանը ներգրավվել են Ադրբեջանի ՌՕՈւ ՄիԳ-29 կործանիչներ և Սու-25 գրոհիչներ, Թուրքիայի ՌՕՈւ F-16 կործանիչներ:

Հիշեցնենք, որ վարժանքները մեկնարկել են մարտի 7-ին և շարունակվելու են մինչև մարտի 25-ը: Ադրբեջանից վարժանքներին ներգրավված են 3 միավոր ՄիԳ-29 կործանիչ, 3 միավոր Սու-25 գրոհիչ:

Հիշեցնենք, որ TURAZ Şahini զորավարժությունը Թուրքիայի տարածքում առաջին անգամ անցկացվել է 2015-ի մարտ-ապրիլ ամիսներին: Զորավարժությանը ներգրավված ադրբեջանական զորախմբի ղեկավարը նշել էր, որ դա առաջին արտերկրյա զորավարժությունն է, որին Ադրբեջանը մասնակցում էր իր ինքնաթիռներով և ուղղաթիռներով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել