Վրաց ուղղափառ եկեղեցու առաջնորդ Իլիա Երկրորդը ավանդական կիրակնօրյա աղոթքի ժամանակ խոսել է ցմահ ազատազրկված դատապարտյալների մասին՝ նշելով, որ անընդունելի է մարդուն նման պատժի դատապարտել, քանզի վերջինները զրկվում են հավատքից, որ երբևէ կարող են կրկին հայտնվել իրենց հարազատների կողքին, զբաղվել իրենց գործով: Պատրիարքի կարծիքով ֆիզիկական աշխարհում անժամկետ ոչինչ չկա, և միայն Աստված կարող է հավերժ լինել:
Ըստ Իլիա Երկրորդի, դատապարտյալները հաճախ ցուցաբերում են լավ վարք, պատասխանատվության գիտակցում, զղջում են իրենց կատարած հանցագործությունների համար, և անհրաժեշտ է, որպեսզի նրանք չկորցնեն հավատը, որ մի օր հայտնվելու են ազատության մեջ: ՛՛Ուստի երկրի խորհրդարանը պետք է զբաղվի այդ հարցով, քանի որ մենք պետք է լինենք ներող՛՛,- պնդել է վրաց պատրիարքը:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/alik.eroyants/posts/848785775243876?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել