Հարգելի ֆեյսբուքյան օգտատերեր ջան, ջուր մի լցրեք ադրբեջանական ջրաղացին,
մի «լայքեք» դրանց Armenia.az կայքը, որը հաճախ հայտնվում է ֆեյսբուքյան էջի աջ կողմում` գովազդային բաժնում:
Մի բան է ադրբեջանական լրահոսին հետևելը, մի այլ բան է դրանց կայքերը հավանելը:
Ադրբեջանական Արմենիա.ազ կայքը գումարներ է ծախսում Հայաստանում Ֆեյսբուքից օգտվողների ուշադրությանն արժանանալու և «լայք»-երի քանակ հավաքելու համար, ինչը ցավոք նրանց հաջողվում է մեր` հայերիս շնորհիվ:
Առաջինի նպատակն է կոնկրետ հոդվածների՝ մեր աչքին հասցնելը, օրինակ` «ադրբեջանական բանակի նոր տեխնիկայով համալրման», «ադրբեջանական մեջլիսի կողմից ԱՐՑԱԽին, իրենց լեզվով ասած՝ Ղարաբաղին մի քանի միլիոն եվրո հատկացման» մասին հոդվածները և այլն:
Երկրորդի նպատակն է ցուցադրել իրենց ազգին և նաև ամբողջ աշխարհին, որ անգամ հայերն են հավանություն տալիս իրենց հոդվածներում գրված մտքերին և հետևում իրենց լրահոսին:
Եվ եթե մենք չենք կարող արգելափակել Ֆեյսբուքի կողմից տեղադրված գովազդը, ապա կարող ենք գոնե «լայք» չանել:
Խնդրում եմ Ձեր ընկերներին նույնպես խորհուրդ տալ այս և մյուս ադրբեջանական կայքերը «չլայքել»:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել