Առաջին գծում զոհված, կամ վիրավորված տղերքը եւ իրենց ընտանիքները, սոցիալական եւ բնակարանային խնդիրներ պտի չունենան: Այս հարցում պետական օղակները որեւէ արդարացում չպիտի բարբաջեն, առավել եւս փող չլինելու մասին: Փող կա՝ կրճատեք պետական ապարատի ծախսերը: Կրճատեք պետական հիմնարկիներում անիմաստ ֆռֆռացող եւ աշխատավարձ ստացող «ծտերի», «մաչոների» քանակը եւ վերջապես՝ աշխատանքի գնացեք էշով եւ ոչ թե արտասահմանյան թանկարժեք մեքենաներով ու առաջին գիծը պահող տղերքի ու իրենց ընտանիքների համար հաստատ փող կգտնեք:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: