Երբ որ ՀԱԿ-ի կարկառուն դեմքերը տեղի - անտեղի սկսում են եկեղեցու գործունեության մասին քննադատական հայտարարություններ անել ու «կպնել» հոգևորականներին, ակամայից միտքս են գալիս ՀՀՇ վարչության նախագահ Գարուշ Լազարյանը ու իր գործունեությունը... Ով ՀՀՇ-ի թալանչիներից էր (ով ավելի շատ հայտնի էր Տեր Հուսիկ քահանան անունով, ով կարգալույծ արվեց)... Ակամայից հարց է ծագում, թե արդյոք Բագրատյանը և մյուսները «Տեր Հուսիկ»-ների՞, թե՞ առաքինի ու նվիրյալ հոգևորականների կուզեն տեսնել այսօր... Իսկ որոշ ՀԱԿ-ականներ մոռացել են նրան ու հիմա զբաղված են Կոմիտաս Վարդապետին վատաբանելով..
Հայ Առաքելական Եկեղեցու գործունեությանը վերաբերող հայտարարությունները, որոնք արել է Բագրատյանը, իհարկե կազդեն հազարավոր ընտրողների վրա (բացասական առումով), քանզի այսօր Հայ Եկեղեցու հետևորդը ցանկանում է իր եկեղեցին տեսնել ավելի զորեղ և ամբողջական..
Իսկ ահա տարբեր աղանդների պառակտիչ ու քայքայիչ գործունեության մասին լռում են բոլոր թեկնածուները (Խելքները հո հացի հետ չե՞ն կերել, որ վատ բան ասեն... Բա ահագին ռեսուրս ա էդ, ահագին ընտրազանգված):
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել