Sports.am-ը գրում է.
«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը, անդրադառնալով իր հրաժարականի մասին խոսակցություններին, հայտարարել է, որ հուսով է՝ իր պաշտոնում կմնա դեռ երկար տարիներ: Ֆրանսիացին ընդգծել է, որ ճնշում չի զգում լրատվամիջոցների եւ հասարակության կողմից:
«Ես գտնվում եմ աշխարհի լավագույն ակումբում եւ ճնշում չեմ զգում,_ Զիդանի խոսքերն է մեջբերում AS-ը: _Զբաղվում եմ նրանով, ինչն ինձ դուր է գալիս, այդ պատճառով էլ ինձ երջանիկ մարդ եմ համարում: Ինձ համար «Ռեալում» գտնվելն ուժերս ցուցադրելու համար հիանալի հնարավորություն է: Ես աշխատում եմ տաղանդավոր ֆուտբոլիստների հետ եւ նրանց հետ սովորում եմ: Ամեն ինչ գերազանց է: Հուսով եմ՝ «Ռեալը» կմարզեմ դեռ երկար տարիներ»:
Սյուզաննա Մարգարյան
Նյութի աղբյուր՝ http://sports.am/2016/03/zidane-cankanum-em-reali-marzichy-linel0yerkar-tariner.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել