Ցանկացած պաշտոնական փաստաթուղթ ընդամենը վկայությունն է այն բանի, որ իշխանությունը դրա բովանդակությանը համապատասխան գործելու հաստատակամ և անբեկանելի որոշում է կայացրել ու այդ որոշման կատարումը լիովին պետք է համապատասխանի փաստաթղթի շարադրանքին: Ընտրական գործընթացների մասով Հայաստանում իրականությունը օրենսդրության պահանջների ճշգրիտ կատարման հետ, ըստ էության, որևէ կապ չի ունեցել նախկինում և նախադրյալներ էլ չկան, որ այդ կապը կհաստատվի առաջիկայում, անկախ այն բանից, թե ինչպիսին կլինի օրենսդրությունը: Ընտրական գործընթացների օրինականությունը կապահովվի միայն այն դեպքում, եթե դրա շահագրգռվածությունն ունենա, ընդհանուր առմամբ, Հայաստանի իշխանական համակարգը, իսկ դրա համար կառավարող վերնախավը և, առհասարակ, մեր հասարակության մտածող հատվածը լուրջ աշխարհայացքային վերանայումների պետք է ենթարկեն սեփական մոտեցումները՝ “իշխանություն” հասկացության փիլիսոփայական ընկալման և երկրի կառավարման համակարգի ձևավորման գործում իրենց իսկ դերակատարման գնահատման մասով:Եթե այսօր քննարկվող փոփոխությունները ձևականորեն հաստատվեն, սակայն պահանջված չլինեն իշխանության ներկայացուցիչների կողմից, ապա դրանց արդյունավետ գործնական իրականացումն անհնարին կլինի:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: