ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անժեյ Կասպրշիկը հորդորել է Հայաստանին և Ադրբեջանին գալիք Զատիկի և Նովրուզի տոներին ընդառաջ չխախտել հրադադարի ռեժիմը: Երկու երեկրներն էլ պատրաստակամություն են հայտնել պահպանել հրադադարը: Հայկական կողմը խոստացել է չկրակել Հայաստանի սահմանապահ դիրքերից, իհարկե եթե Ադրբեջանը առաջինը չխախտի հրադադարը: Այժմ Ադրբեջանը նոր վայնասուն է կապել , թե հայկական կողմի տված խոստումը վերաբերվում է միայն Հայաստանի սահմաններին , այսինքն հայերը պատրաստվում են հրադադարը խախտել Արցախի կողմից: Դե պաշտոնապես չեն կարող դիմել ԼՂՀ բանակի ղեկավարությանը այդ հարցը պարզելու համար, քանի որ եթե պաշտոնական գրություն կամ կոնտակտ հաստատվի Արցախի կառավարության հետ , ապա փաստացի նրանք կճանաչեն Արցախի անկախությունը , բայց դե Ալիևը սեփական երկրի մի ստվար զանգվածի համոզել է , որ Արցախը իրենցն է, իսկ դիմումի դեպքում էլ խոսելու տեղ չի ունենա: Այդ պատճառով վախը սրտներում այսպիսի քայլերով փորձում է ձայնը հասցնել վերևներ: Ինչ էլ ասվի կամ գրվի միևնույն է Ադրբեջանի զինված ուժերը շատ լավ տեղյակ են հայ զինվորի հարվածի ուժից և դա է նրանց վայնասունի միակ պատճառը:Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



