ՀՀ ԶՈւ-ն պատրաստ է  խստորեն պահպանել հրադադարը` մի պայմանով... ՀՀ պաշտպանության նախարարությունը արձագանքել է ԵԱՀԿ գործող նախագահի կոչին.

 «Արձագանքելով ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի կոչին հայտարարում ենք, որ ՀՀ ԶՈւ-ն պատրաստ են խստորեն պահպանել հրադադար ՀՀ սահմաններում և չեն ձեռնարկի որևէ քայլ, որը կարող է հանգեցնել զինված դիմակայության լարվածության աճին՝ մի պայմանով, եթե Ադրբեջանական ԶՈւ-ն ևս դրական կարձագանքեն վերոհիշյալ կոչին»,- ասվում է հայտարարությունում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել