Araratnews.am-ը գրում է.
Թուրքիայում Գերմանիայի դիվանագիտական առաքելությունները եւ դպրոցները փակ կլինեն հանգստյան օրերին, հայտնել է Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը, հայտնում է Gazeta-ն` վկայակոչելով Reuters-ին:
«Երեկ մենք որոշել ենք Ստամբուլում Գերմանիայի դեսպանատունը եւ գլխավոր հյուպատոսարանը փակ թողնել անվտանգության սպառնալիքի հետ կապված անորոշ իրավիճակի պատճառով», — հայտնել է արտգործնախարարը:
Նրա խոսքով, Գերմանիայի իշխանությունները ճգնաժամային կոմիտե են ստեղծել դիվանագիտական ներկայացուցչությունների անվտանգության վերաբերյալ տեղեկությունների գնահատման համար:
Նյութի աղբյուր՝ http://araratnews.am/thurkhiayum-germanakan-dprocnereh-e%D6%82-divanagitakan-arakheluthyunnereh-phak-klinen-hangstyan-orerin/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



