Panorama.am-ը գրում է.
2016 թվականի Ֆրանկոֆոնիայի երկամսյակի մեկնարկը հերթական անգամ ի ցույց է դնում Հայաստանում ֆրանկոֆոն մշակույթի նկատմամբ դրսևորվող մեծ հետաքրքրությունը: Այս մասին ասված է Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվա կապակցությամբ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի ուղերձում:
«Այս տարի Ֆրանկոֆոնիայի երկամսյակի շրջանակներում Երևանում և Հայաստանի բոլոր մարզերում կանցկացվեն շուրջ 600 մշակութային, կրթական և համալսարանական միջոցառումներ: Սա, հիրավի, բացառիկ ցուցանիշ է, որ երբևէ գրանցվել է տարիներ ի վեր Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվա՝ մարտի 20-ի կապակցությամբ կազմակերպվող տոնակատարությունների շարքում:
Հայաստանը կարող է հպարտ լինել Ֆրանկոֆոնիայի ջահը բարձր պահելու համար, ինչը, թերևս, Ֆրանկոֆոնիային, դրա մշակութային և լեզվական բազմազանության, հանդուրժողականության, միասնականության և փոխըմբռնման արժեքներին Հայաստանի նվիրվածության վկայությունն է:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



